Ավստրալուհին նիհարել է 70 կգ-ով սուպերհերոսուհու կոստյումի պատճառով


00:00 , 20 սեպտեմբեր, 2016

Ավստրալիայի Պերտ քաղաքի բնակչուհին նիհարել է 70 կգ-ով, երբ իրեն տեսել է սուպերհերոսուհու կոստյումով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

37-ամյա Քեյսի Գեմելը, ով միշտ հետաքրքրվել է կոմիքսներով, եղել է 159 կգ: Իր երեք երեխաներից մեկի ծննդյան օրը կազմակերպված թեմատիկ տոնակատարության ժամանակ նա փորձել է կոմիքսների կերպարներից մեկի 5XL չափսի հագուստը: Ավելի ուշ նա իրեն տեսել է լուսանկարում և հասկացել, որ պետք է նիհարի:

Դրանից հետո նա փոխել է սննդակարգը, զբաղվել ֆիտնեսով և նիհարել` դառնալով 88 կգ: