Ոստիկանությունը ձերբակալել է Նյու Յորքի պայթյունի գործով կասկածյալին


00:40 , 20 սեպտեմբեր, 2016

Ոստիկանությունը ձերբակալել է Նյու Յորքի պայթյունի իրականացման մեջ կասկածյալ, ծնունդով Աֆղանստանից, 28-ամյա Ահմադ Ռահամիին, հայտնում է NBC New York-ը:

Նշվում է, որ իրավապահները նրան ձերբակալել են Նյու Ջերսի նահանգի Լինդեն քաղաքում:

Նյու Յորքում պայթյունի կապակցությամբ, որի արդյունքում տուժել է 29 մարդ, ձերբակալել են հինգ մարդու: