«Շինդլերի ցուցակը». ֆիլմ, որը փոխեց աշխարհը


22:00 , 19 սեպտեմբեր, 2016

Կինեմատոգրաֆի համաշխարհային գլուխգործոց «Շինդլերի ցուցակը» համարվում է պատմության մեջ հոգեբանական ծանրագույն ֆիլմերից մեկը: Այս հոգեցունց ֆիլմը ոչ միայն դարձավ «լավ ֆիլմի» չափանիշ, այլ նաև ամենագլխավորը պրոդյուսեր Ստիվեն Սպիլբերգի կյանքում:

Այսօր միասին կբացահայտենք այս փառահեղ ֆիլմի մասին  փաստեր, որոնց մասին դու հավանաբար չգիտեիր:


1.Ստիվեն Սպիլբերգն այս ֆիլմի համար աշխատավարձ չի վերցրել: Նա հրաժարվեց՝ ասելով, որ դրանք «արյունոտ» փողեր կլինեին:


2. Ֆիլմի այն տեսարանը, որտեղ երիտասարդ տղամարդը խուսափում է գերմանացի զինվորների պատժից՝ ասելով, որ պետք է վերցնի իր ուղեբեռը փողոցից, նկարահանվել է այդ պատմությունը վերապրած ականատես մարդու անմիջական ներկայությամբ:


3. Ստիվեն Սպիլբերգը ֆիլմի ռեժիսորի պաշտոնն առաջարկել էր Ռոման Պոլանսկուն, բայց նա հրաժարվել էր, որովհետև այն իր համար հոգեկեղեք աշխատանք կլիներ, քանի որ մինչև 8 տարեկանը նա ապրել է կենտրոնացման ճամբարում, և միայն լիկվիդացիայի օրն է նրան հաջողվել փախուստի դիմել: Նրան մինչև պատերազմի վերջը թաքուն պահում էին լեհ ընտանիքները: Պոլանսկու մայրը սպանվել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում, իսկ Պոլանսկին էլ իր մանկության սարսափների մասին 2002թ. Նկարահանեց «Դաշնակահարը» ֆիլմը:


4. Նկարահանման հարթակում Միլա Պֆեֆերբերգը, ով մարմնավորում էր Շինդլերի «փրկվածներից» մեկին, առաջին անգամ տեսնելով Ռալֆ Ֆայնսին, ով Ամոն Գյոտտեի դերակատարն էր, ցնցվել էր դերասանի ու իրական կերպարի այդչափ նմանությունից: Նկարահանման հարթակում վախից կնոջ ձեռքերը դողում էին, նա արտասվում էր ու կակազում:


5. Ստիվեն Սպիլբերգի համար խնդիր չէր նկարահանումները հենց Օսվենցիմի ներսում կազմակերպելը, սակայն նա դա չարեց՝ հարգելով զոհերի հիշատակը: Բոլոր տեսարանները նկարահանվել են հատուկ կառուցված կրկնօրինակ հարթակներում՝ համակենտրոնացման ճամբարից փոքր հեռավորության վրա:


6. Գլխավոր դերը ստանալուց մի քանի ամիս առաջ Լայամ Նիսոնը Շինդլերի դերի համար էր փորձվել: Նա կարծում էր, որ դերն իրեն չեն տա, և անցել էր մեկ այլ ուրիշ ֆիլմում նկարահանվելու: Եվ ահա այդ ֆիլմի կինոդիտումից հետո Սպիլբերգն իր ընտանիքի հետ մոտենում ու շնորհավորում է դերասանին: Շնորհավորելու համար երիտասարդ դերասանին է մոտենում նաև Սպիլբերգի զոքանչը: Այն, թե ինչպես է Նիլսոնը գրկում զառամյալ կնոջը, հուզում է Սպիլբերգի կնոջը: Տուն վերադառնալուն պես նա իր ամուսնուն ասում է. «Նա դա արեց այնպես, ինչպես կաներ Օսկար Շինդլերը»: Մեկ շաբաթ անց Նիսոնը հաստատվեց իր երազած դերի համար:


7. Շինդլերի ցուցակի բնօրինակը գտնվել է նրա անձնական իրերի ճամպրուկում, 1999 թ., Հիլդեսհայմի բնակարանում: Շինդլերն այնտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը՝ 1974թ.:

8. Ֆիլմը նկարահանելու Սպիլբերգի մտադրությունը դարձավ հստակ որոշում, երբ կինոնկարահանող ընկերության տնօրենությունը նրան ասաց, որ այդքան ծանր ու դեպրեսիվ ֆիլմ նկարելու փոխարեն ավելի լավ կլիներ այդ գումարները բարեգործության վրա ծախսել:


9. Ռալֆ Ֆայնսը 13 կիլոգրամ քաշ է հավաքել Ամոն Գյոտտեի դերը ստանալու համար:


10. Երբ ֆիլմի վերջնական տարբերակը Սպիլբերգը ցույց է տվել Ջոն Ուիլյամսին, Ուիսլյամսն այնպես է հուզվել, որ խնդրել է իրեն մենակ թողնել: Հետո նա ասել է Սպիլբերգին, որ նման ֆիլմի համար նա լավագույն կոմպոզիտորին պիտի ընտրի, ինչին ի պատասխան՝ Սպիլբերգն ասել է. «Գիտեմ, բայց նրանք բոլորն այլևս ողջ չեն»:


11. Նկարահանման վերջում ամեն օր Սպիլբերգը տանը դիտում էր ժամանցային Seinfeld սերիալը. այդպես նա հեշտ էր ազատվում ծանր ապրումներից:

12. Երբ Ստիվեն Սպիլբերգը 34 տարվա դադարից հետո որոշեց վերադառնալ համալսարան բակալավրի աստիճան ստանալու համար՝ նրա դասախոսը «Շինդլերի ցուցակը» ֆիլմը որպես կուրսային աշխատանք ընդունեց: Այդ պահի դրությամբ ֆիլմն արդեն «Ոսկե գլոբուս» և «Օսկար» էր նվաճել:


13. Սպիլբերգը երբեք ոչ մի ինքնագիր չի ստորագրել այս ֆիլմի հետ կապված:


14. 20 000-ից ավելի կոստյումներ կարելու փոխարեն ֆիլմի ադմինիստրացիան պարզապես հայտարարություն տարածեց, որ հարմար գներով կգնի 1930-40թթ-ից մնացած ցանկացած հագուստ: Լեհաստանում այդ տարիներին դժվար ժամանակներ էին, և մարդիկ սիրով բերում էին իրենց հին հագուստներն ու վճարվում դրանց դիմաց:


15. Ականատեսները պատմում են, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ այնքան ծանր ու լարված էր մթնոլորտը, որ Սպիլբերգը խնդրել էր իր ընկեր Ռոբին Ուիլյամսին հումորային տեսարաններ նկարահանել դերասաններին լիցքաթափելու համար:


16. Սպիլբերգն ուզում էր, որ ֆիլմի տնօրենը մեկ ուրիշը լիներ, որովհետև մտածում էր, որ ինքը կթերանա: Սակայն երբ նա դիմեց Մարտին Սկորսեզեին, նա մերժեց՝ ասելով, որ այդ ֆիլմը պիտի նկարի միայն ազգությամբ հրեա ռեժիսոր:


17. Որքան էլ ճակատագրի հեգնանք թվա, բայց ֆիլմի նկարահանումներից հետո Շինդլերի և Գյոտտեի դերակատարները իրական կյանքում մտերիմ ընկերներ դարձան:


18. Ֆիլմի կադրերի 40%-ը նկարահանվել է ձեռքի տեսախցիկով:


19. Ֆիլմի վերջում դերասաններն ուղեկցում են իրենց խաղացած իրական կերպարներին՝ Շինդլերի ցուցակի իրական հրեաներին:


20. Շինդլերի դերում մեծ ցանկություն ունեին հաստատվել Կևին Կոստներն ու Մել Գիբսոնը: Սակայն Սպիլբերգը որոշեց դերի համար հաստատել ոչ հայտնի դերասանի: Նա նաև հրաժարվել է նկարահանել եվրոպական ծագումով դերասանների:

21. Եվ վերջապես. այս աշխարհահռչակ կինոժապավենի սցենարի հեղինակը հայ է՝ Սթիվեն Զայիլյան:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի