Սևանա լճի հանրային լողափերում 2016թ. հանգստացել է 160-180 հազար մարդ


17:12 , 19 սեպտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

2016թ. լողաշրջանի ընթացքում հանրային լողափերից օգտվել են մեծ թվով հանգստացողներ՝ 160-180 հազար մարդ: Բնապահպանության նախարարություն հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախորդ երկու տարիներին  «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում գործող հանրային լողափերի ուսումնասիրությունները ցույց են  տվել, որ լողափերն աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ:

«Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել ավելացնել ծառայությունների մատուցմամբ ևս 1 հանրային լողափ»,-հայտնում են նախարարությունից:

Այս նպատակը իրագործելու համար ՀՀ կառավարության կողմից «Սևան» ԱՊ-ի ռեկրեացիոն գոտու՝ Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից առանձնացվել է 9 հա հողամաս: Լողափի կառուցապատման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են:
Առկա է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության փորձաքննության դրական եզրակացությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ