16:08 , 19 սեպտեմբեր, 2016
iPhone 7-ում տեղադրված A10 Fusion պրոցեսորը լավագույն արդյունքներն է արձանագրում մրցակիցների սմարթֆոնների համեմատ, որոնք աշխատում են SoC-ով Qualcomm-ից, Samsung-ից և MediaTek-ից: Այս մասին վկայում են արտադրողականության թեստերը, որոնք անցկացրել է TechGrapple պորտալը:
Բացի iPhone-ից՝ փորձարկմանը մասնակցել են Asus Zenfone 3 Deluxe-ը, որը Snapdragon 821-ով առաջին սմարթֆոնն է, Samsung Galaxy S7 Edge-ը՝ Exynos 8890 պրոցեսորով, և Meizu Pro 6-ը՝ Helio X25-ով:
Այսպես, մեկմիջուկանի արտադրողականության թեստում Apple-ի չիպը կարողացել է զգալիորեն առաջ անցնել մրցակիցներից, սակայն բազմամիջուկանի թեստում A10 Fusion-ը փոքր-ինչ հետ է մնացել Exynos-ից:
Գրաֆիկայի թեստում Apple-ի չիպի առավելությունը մրցակիցների նկատմամբ ավելի ակնհայտ է եղել: Գործնականում բոլոր թեստերում iPhone 7-ը տալիս է 60 կադր մեկ վայրկյանում: