Լիազոր ներկայացուցիչ. «Անդրիաս Ղուկասյանը հացադուլը կդադարեցնի վաղը»


11:22 , 18 փետրվար, 2013

«Անդրիաս Ղուկասյանն այսօր չի դադարեցնելու  հացադուլը»,-այս մասինASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի լիազոր ներկայացուցիչ Մարիամ Աբրահամյանը:

Նրա խոսքով` նախագահի թեկնածուն հացադուլը կդադարեցնի վաղը:

«ԿԸՀ-ի կողմից ՀՀ նախագահի ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփելուց հետո միայն Անդրիաս Ղուկասյանը կդադարեցնի հացադուլը, ապա հայտարարություն կտարածի», - հավելեց լիազոր ներկայացուցիչը: