Նոյեմբերյանի գործող քաղաքապետը պարտվել է


12:06 , 19 սեպտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Նոյեմբերյանում գործող քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ում թեկնածությունն առաջադրել էր իշխող Հանրապետական կուսակցությունը, պարտվել է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն, նրա օգտին քվեարկել է  2355 ընտրող:

Գրանցված յոթ թեկնածուներից առավել շատ ձայներ ստացել է անկուսակցական, ինքնաառաջադրված, անհատ ձեռներեց Կարեն Աբազյանը: Նրա օգտին քվեարկել է 2588 մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ