07:55 , 19 սեպտեմբեր, 2016
Վերջին ժամանակներս աշխարհում ամենահայտնի զույգերից մեկը ուշադրության կենտրոնում է հիմնականում բացասական պատճառներով:
Օրաթերթերը հերթական անգամ խոսում են ապահարզանի մասին: «Ամառային արձակուրդների վերջին օրերը Փիթը հրաժարվել է անցկացնել Ջոլիի և երեխաների հետ: Դրա փոխարեն նա ընկերների հետ ուղևորվել է Խորվաթիա: Անջելինան լաց է եղել՝ իրոք զգալով, որ Բրեդին կորցրել է ընդմիշտ»,- հայտնում է The Hollywood Gossip պարբերականը:
Հնարավոր է, սակայն, որ ոչ մի բաժանության և դրամա չկա, և դա օրաթերթերի հերթական հորինածն է, որոնք ամեն շաբաթ փոխում են նույն հեքիաթը: