Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը նվազել է մոտ 5000-ով


11:01 , 18 փետրվար, 2013

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն այսօր հրապարակել է ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցող Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, այն է` 2.505.980։ 
Վերջնական ցուցակում ընդգրկվածների թիվը՝ համեմատած նախնական ցուցակների հետ նվազել է համարյա 5000 անունով, ինչը պայմանավորված է այնպիսի հանգամանքներով, ինչպիսիք են ընտրողի մահը, զորակոչվելը, տվյալ գրանցումից դուրս գալը և այլն... 
Քոչարյանը նշեց նաև, որ առկա անճշտությունների վերաբերյալ անձնագրային և վիզաների վարչություն ստացվել է 4018 ստուգման ենթակա տվյալ։