Հռոմի պապը Ուկրաինայի համար 8 միլիոն եվրո է հավաքել


19:40 , 17 սեպտեմբեր, 2016

«Պապը Ուկրաինայի համար» նախագծի շրջանակներում ողջ Եվրոպայով արդեն հավաքվել է 8 միլիոն եվրո: Արդեն սկսվել է այդ օգնության բաշխումը, հայտնում է Radiopolsha-ն:

Արդեն Զապարոժիեում սկսել է աշխատել կոմիտեն, որը կազմակերպում է հումանիտար օգնության ընդունումը: Տեղում աշխատում է նաև Կարիտասի ներկայացուցիչը, որը ժամանել է Հռոմից:

«Ներկա պահին Ուկրաինան ապրում է մեծ հումանիտար ճգնաժամ, մասնավորապես՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում: Ֆրանցիսկոս պապը ձգտում է օգնել աղքատներից ամենաաղքատներին: Մենք աշխատում ենք բոլոր քրիստոնեական եկեղեցիների, ինչպես նաև ոչ քրիստոնեական համայնքների հետ: Նրանք փորձում են մեզ տրամադրել այսպես կոչված «գորշ գոտու» կարիքավորների տվյալների բազան, ինչպես նաև Դոնեցկում ու Լուգանսկում, և այն տարածքներում, որտեղ ոչ բոլոր մարդասիրական օգնությունը կարող է հասնել»,- հայտնել է հումանիտար օգնության բաժանման պատասխանատու, Խարկովի և Զապորոժիեի թեմի եպիսկոպոս Յան Սոբիլոն: