20:55 , 17 սեպտեմբեր, 2016
Ուկրաինայի ֆինանսների նախարարությունում հաստատել են մինչև տարեվերջ Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) ևս մեկ տրանշ ստանալու մասին տեղեկությունը: Տրանշի գումարը կկազմի մոտ 1.3 միլիարդ դոլար, հայտնում է TASS-ը` վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարարությանը:
Ուկրաինայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը ընդգծել է, որ գումարի ճշգրիտ չափը կսահմանվի ԱՄՀ խորհրդում: