Գերմանիան սկսել է իրականացնել փախստականների հայրենադարձության ծրագիրը


19:08 , 17 սեպտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Գերմանիայի զարգացման նախարար Գերդ Մյուլերը կարգադրել է տրամադրել առաջին 25 միլիոն եվրոն Գերմանիայից փախստականների հայրենադարձության ծրագրի իրականացման համար, հայտնում է Die Welt պարբերականը:

Ծրագրի առաջին փուլի իրականացման համար կպահանջվի ընդամենը 100 միլիոն եվրո, ասել է նա: Ծրագրի նպատակն է այն միգրանտների կամավոր վերադարձը հայրենիք, որոնք Գերմանիայում ապաստան ստանալու շանսեր չունեն:

«Ապաստան ստանալու նրանց դիմումների դիտարկումը տևում է 2 տարի և ավելի: Այդ ժամանակ նրանց արգելված է աշխատել, նրանք պարզապես նստում են, և երբեմն ընկնում ընկճախտի մեջ»,- նշել է Գերդ Մյուլերը:

Նրա խոսքով այդ փախստականներին առաջարկում են կամավոր վերադառնալ հայրենիքնախապես հնարավորություն տալով Գերմանիայում սովորելու փականագործի, մոնտաժողի, էլեկտրիկի կամ քարագործի մասնագիտություններ: