Փոքրիկ տղան երկու տարի աճեցրել է մազերը, որպեսզի հետո դրանցից քաղցկեղով հիվանդ երեխաների համար կեղծամ պատրաստի


18:15 , 17 սեպտեմբեր, 2016

Ամերիկյան Մերիլենդ նահանգից 8-ամյա Թոմը քաղցկեղի պատճառով մազերից զրկված աղջկա մասին հաղորդումը դիտելուց հետո անհավանական քայլի է գնացել: Տղան երկու տարի չի կտրել մազերը, որպեսզի, երբ արդեն բավականին երկար լինեն, կտրի, կեղծամ պատրաստել տա ու նվիրի քաղցկեղով հիվանդ երեխաներին:

Ըստ լուսանկարների՝ Թոմասին, փաստորեն, հաջողվել է առողջ ու գեղեցիկ մազեր աճեցնել, որոնցից հետագայում 3 կեղծամ է պատրաստվել: Երբ երեխայի այս քայլի մասին լուրեր են տարածվել համացանցում, օգտատերերի հիացմունքն ու սերը Թոմասի հանդեպ աննկարագրելի էր: Մարդկանց զարմացրել ու հիացրել էր տղայի մեծահոգությունն ու ուրիշներին օգնելու նրա այդչափ հուզիչ քայլը: