Ընտրությունը սկսելուն պես ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը բազմաթիվ խախտումներ է արձանագրել:
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, մասնավորապես Տաշիրի 32/5 ընտրատարածքում լցոնման փաստեր են արձանագրվել։
Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Մարիամ Պալուցյանը այդ մասին հեռախոսով հայտնել է շտաբին՝ ավելացնելով, որ «իրեն նեղացրել են»։