Կալիֆոռնիայում զինված տղամարդը բարիկադավորվել է գնացքի վագոնում


14:30 , 17 սեպտեմբեր, 2016

Կալիֆոռնիայում Amtrak ընկերության ուղևորատար գնացքի վագոններից մեկում զինված տղամարդ է բարիկադավորվել: Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Չաթսվորթ կայարանում: Տեղի իշխանությունները գնացքից տարհանել են 187 ուղևորի և 5-հոգանոց անձնակազմին:

Ներկայումս ոստիկանությունը շրջափակել է տեղը, որտեղ գտնվում է ենթադրյալ հանցագործը: Բանակցողների թիմն աշխատում է տղամարդու հետ նրա արածի պատճառները պարզելու համար: Բացի դրանից՝ դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ստորաբաժանման ջոկատ:

Տարհանված ուղևորներին Amtrak ընկերությունն ավտոբուսներ է տրամադրել ուղևորությունը շարունակելու և ուրիշ գնացքներ նստելու համար: