Հարձակումից հետո Կիևում ՌԴ դեսպանատունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները


13:25 , 17 սեպտեմբեր, 2016

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիևում Ռուսաստանի դեսպանատունը ուժեղացրել է անվտանգության միջոցները, ինչը տեղի է ունեցել ընտրությունների նախօրեին կատարված հարձակումից հետո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անցած գիշեր 20 անհայտ անձինք ճայթռուկներով կրակել են Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա՝ հնչեցնելով վիրավորական կարգախոսներ։

Քանի դեռ ՌԴ ԱԳՆ-ն պարզում է տեղի է ունեցածի հանգամանքները, դեսպանատանը որոշել են կառույցի տարածքում տեղակայել հավելյալ արգելափակոցներ, անցկացնել լարափակոցներ։

Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում անցկացվելու է քվեարկության միասնական օրը։ Պլանավորված է ընտրատեղամաս բացել նաև Կիևում Ռուսաստանի դեսպանատանը։ Կիևում, սակայն, հայտարարել են, որ ռուսական ընտրությունները չեն կարող անցկացվել Ուկրաինայի տարածքում։ Մոսկվան դատապարտել է այդ հայտարարությունը։