Հրաձգություն՝ Արևմտյան Հոլիվուդում. կա 2 զոհ


08:50 , 17 սեպտեմբեր, 2016

Արևմտյան Հոլիվուդում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ։ Այս մասին հայտնում է KTLA5 հեռուստաալիքը։ Նշվում է, որ Արևմտյան Հոլիվուդ քաղաքը մտնում է Լոս Անջելեսի ագլոմերացիայի մեջ։

Միջադեպի հետևանքով ևս 2-3 մարդ գտնվում է ծայրահեղ վիճակում։

Հրաձիգի գործողության դրդապատճառն ու ինքնությունը հայտնի չեն։ Մանրամասները ճշտվում են։