Տրամաբանական է ռուսական դրոշի առկայությունը ռազմական շքերթի ժամանակ


07:09 , 17 սեպտեմբեր, 2016
Նենց չի, որ Ռուսաստանի դրոշի առկայությունն իմ սրտով է, բայց արհեստական փչվող ու հիմնականում արևմտագաղութացման կողմնակից մասսայի կողմից թմբկահարվող թեմա է: Տրամաբանական է ռուսական դրոշի առկայությունը, քանի որ ՀՀ տարածքում այս պահին կա ռուսական ռազմաբազա, որը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանում է: Այսինքն՝ Հայաստանի սահմանների պաշտպանությունը նաև ռուսական բանակն է իրականացնում, դա փաստ է՝ անկախ մեր դրական կամ բացասական վերաբերմունքից: Նույնքան հասկանալի կլիներ ցանկացած այլ երկրի դրոշ նույն պարագայում: Ու նշածս մասսայի համար մի հիասթափեցնող բան ասեմ նախապես ... Ռազմական շքերթի ժամանակ նաև «արևմտյան» դրոշներ են լինելու, ինչը նույնպես հասկանալի է ինձ համար: Այնպես որ անիմաստ մի փչեք դրոշի թեմայի փուչիկը ... Մեր հույսն ու մեր պահապանը հայ զինվորն է, հայոց բանակը: