23:32 , 16 սեպտեմբեր, 2016
Life.panorama.am-ը գրում է.
Տոկիոյի համալսարանի ճապոնացի բժիշկները ցերեկային կիսաքունը համարում են վտանգավոր առողջության համար: Գիտնականների այդ հետազոտության մասին, որը ներկայացվել էր Մյունխենում, դիաբետի ուսումնասիրության Եվրոպական ասոցիացիայի ամենամյա հանդիպման ժամանակ, հայտնում է The Telegraph-ը:
Կիսաքուն վիճակը միջինում 45 տոկոսով բարձրացնում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը: Դրա համար բավական է ցերեկային ժամերին կիսաքուն վիճակում լինել մեկ ժամից ավելի:
Հետազոտությունը հիմնված է գիտնականների 21 աշխատանքների մեթաանալիզի վրա և ընդգրկել է ավելի քան 300 հազար մարդու ուսումնասիրություն: Նշվում է, որ մինչև մեկ ժամ քնելը չի առաջացնում ոչ մի ռիսկ, վտանգավոր է միայն մեկ ժամից ավելին տևող կիսատ քունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ