Ուկրաինան ԱՄՀ-ից միլիարդ դոլար է ստացել


18:44 , 16 սեպտեմբեր, 2016

Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) ստացել է 1 միլիարդ դոլար, հայտնում է UNIAN գործակալությունը:

«Ուկրաինայի Ազգային բանկի տեղեկատվությամբ, ստացվել են 1 միլիարդ դոլարին համարժեք միջոցներ, ինչպես սպասվում էր հիմնադարամի տնօրենների խորհրդի որոշման շրջանակներում՝ հրապարակված սեպտեմբերի 14-ի ուշ երեկոյան»,- հայտնել է գործակալությունը:

ԱՄՀ-ի ֆինանսական օգնության քառամյա ծրագիրը նախատեսում է Ուկրաինային տրամադրել 17.5 միլիարդ դոլար: 2015 թվականի մարտին Կիևը ստացել է առաջին փոխանցումը (5 միլիարդ դոլար), նույն տարվա օգոստոսին՝ երկրորդ փոխանցումը (1.7 միլիարդ): ԱՄՀ-ի գծով Ուկրաինային ընդհանուր ֆինանսական օգնությունը 2016 թվականին կարող է կազմել 2.3 միլիարդ դոլար՝ ներառյալ սեպտեմբերի 14-ի առաջին փոխանցումը: