Ֆրանսիայի Դիժոնում պայթյունից վիրավորների թիվը հասել է 21-ի


18:20 , 16 սեպտեմբեր, 2016
Ֆրանսիայի Դիժոնում պայթյունից վիրավորների թիվը հասել է 21-իAysor.am-ը գրում է.
Ֆրանսիայի Դիժոն քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում որոտացած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 21-ի, հայտնում է «Известия»-ն:
 
15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Տուժածներից վեցը հոգեբանական շոկի են ենթարկվել: