Հրազենային վիրավորումից ՊԲ զինծառայող է մահացել


17:02 , 16 սեպտեմբեր, 2016

Սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: