Սերժ Սարգսյանի վստահված անձինք իրենց տեղերը կզիջեն Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի վստահված անձանց


06:12 , 18 փետրվար, 2013

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբը այսօր հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ ընտրությունների նկատմամբ ժողովրդի վստահության բարձրացումը, քվեարկության ընթացքի առավել արդյունավետ վերահսկողությունը, բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկելու և կրկնակի քվեարկության դեպքերի բացառման համար՝ հենվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունների վրա, ըստ որի թեկնածուների վստահված անձինք քվեարկության ողջ ընթացքում իրավունք ունեն նստել (գտնվել) հանձնաժողովի երկու անդամների միջև և անմիջականորեն վերահսկել վերջիններիս գործունեությունը, որոշվել է Սերժ Սարգսյանի վստահված անձանց՝ հանձնաժողովի երկու անդամների միջև գտնվելու և նրանց գործունեությունը վերահսկելու իրավունքը զիջել բոլոր կենտ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Հ. Բագրատյանի վստահված անձանց, իսկ բոլոր զույգ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Ր. Հովհաննիսյանի վստահված անձանց։