ԿԳ նախարարը կարևորել է ուսուցչի օգնականի հաստիքի ներդրումը


14:36 , 16 սեպտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

«Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի աջակից` «Մեդիկոր» հիմնադրամի  ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետին այսօր ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում համընդհանուր ներառականության տարածման ու նախակրթարանների զարգացման ուղղությամբ զգալի աշխատանքներ են իրականացվում:

Նա տեղեկացրել է, որ երկրորդ անգամ լինելով Հայաստանում` արդեն կոնկրետ դրական տեղաշարժեր է արձանագրել:

«Այսօր ես վերադարձել եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն համայնքից, որտեղ գործում է դպրոցահեն նախակրթարանը և շատ տպավորված եմ»,-նշել է  Ռիկուս Ջասոմետին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ