Ադրբեջանը հուսով է, որ Հռոմի պապի այցը կնպաստի ԼՂ հակամարտության կարգավորմանը. Независимая Газета


14:28 , 16 սեպտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Բաքվում ողջ թափով ընթանում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի սպասվելիք այցի նախապատրաստական աշխատանքները:
 
Ինչպես նշում է ng.ru-ն` վկայակոչելով Վատիկանի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեին, Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետն Ադրբեջան է ժամանելու հոկտեմբերի 2-ին և հանդիպումներ է ունենալու բոլոր կրոնական ուղղությունների ներկայացուցիչների հետ:
 
Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ֆեկետեն նշել է, որ պապական այցը հզոր ազդակ է լինելու ամբողջ աշխարհում համակարտությունների կարգավորման համար:
 
Աղբյուրը նկատում է, որ շարքային ադրբեջանցիները լիահույս են, որ պոնտիֆիկոսի այցը նոր խթան կհաղորդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ