Թուրքիայում ձերբակալվել են օտարերկրյա դեսպանատների մոտ ահաբեկչություններ նախապատրաստած կասկածյալներ


13:24 , 16 սեպտեմբեր, 2016

Թուրքիայում ձերբակալվել են ԴԱԻՇ-ի 4 ենթադրյալ գրոհայիններ՝ հայտնում է Haberturk հեռուստաալիքը։ Նրանց կասկածում են սեպտեմբերի 13-17-ը Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելությունների դեմ ահաբեկչությունների նախապատրաստման մեջ։

Երեք ենթադրյալ գրոհայիններ ձերբակալվել են Անկարայում, մեկը՝ Ստամբուլում։

Ներկայում ստուգվում է այդ մարդկանց կապերը ԴԱԻՇ-ի հետ: