08:40 , 18 փետրվար, 2013
Ես ներողություն եմ խնդրում կառավարությունից
որ չեմ համաձայնվում նրանց տղպած մտքերի հետ
ես ներողություն եմ խնդրում ընդդիմությունից
որովհետև չեմ տարբերակում նրանց իշխանությունից
ես ներողություն եմ խնդրում ինձանից
որ չեմ կարողանում ինչ-որ բան անել
բանաստեղծներից
որ ձեռի հետ փոխում եմ հանգն ու հետը վարվում եմ հանց պոռնիկի
ումից պատահի
որովհետև հավես չունեմ այլ բանի
ներողության հարցն օրակարգում էր
ու որոշեցի հընթացս ներողություն խնդրել
բոլոր նրանցից ովքեր որոշել են հյութի տեղը օշարակ խմել
իսկ օղու փոխարեն՝ թթվի ջուր
ավելի կոնկրետ՝ մարինադի ջուր
նրանցից որոնց կյանքի նպատակը հոսում է եզակի-հոգնակի հարաբերությունների պարզաբանման ուղղությամբ
նրանցից ովքեր չեն սիրում խոսել բայց ստիպված են անվերջ լսել ճամարտակներին
ճամարտակներից
որոնց անվանեցի պոռոտախոսներ ու լավ էլ արեցի
քրջոտներից
որոնց ճնշել են էլիտաներն ու շինում են հանց որտեղ պատահի
անտուններից
որոնց տները զավթել են էլիտաներն ու վերածել բոզանոցների
անգրագետներից
որոնց կրթվելու իրավունքը խլել են էլիտաներն ու մթոմ թե ջնջել էլիտա-չէլիտա սահմանը
հասարակությունից
որ սոցիալական կոչված պայաքարի ընդերքում չի ակտուալացնում դասակարգային պայքարը
դասակարգային պայքարից
որին կարող էի ակտուալացնել
սակայն չէի անում միայն ինձ հայտնի պատճառով
ակտուալ կոչված ակտուալությունից
որն ակտուալացումից ի վեր դադարել է լինել ակտուալ
ինտելիգենտներից
որոնց ինտելեկտուալ կարողությունը ձգտում է մինուս անվերջություն
նրանց հղփացած զավակներից
որոնք հագնվում են բուտիկներում ու կարծում թե նվաճել են աշխարհը
էլիտաներից
որոնց միայն տեսքից սիրտս խառնում է
նրանց ամբարտավան կեցվածքից
ու ռամիկ անցյալից
կարճ հիշողությունից
շնորհակալություն արտաբերելու անկարողությունից
նվաստներին նսեմացնելու հիացական գոչերից
նրանց լամուկներից
որոնք արտադրում են 0 ցենտներ հասարակական բարիք
փոխարենը խժռելով նույն բարիքի առլյուծի բաժինը
նրանց գորտախեղդ եղած հայացքից
անտանելի պերճանքից
սեղանիս դրված պատառաքաղից
աշխարհի բոլոր կարիճներից
բանվորներից ու պլեյբեյներից
վարորդներից
ու նրանց անգրագետ դուստրերից
դասակարգային պայքարից հոգնած մարդկությունից
ու յուր ծոցում սնած մարդկային կոբրայից
թունավոր ատամից
գիշատիչ անգղից
երկնքից թափվող մանանայից
սիրելիիցս
ու նրա ծռտիկ ատամնաշարից
բոլոր նրանցից ովքեր խփելու փոխարեն խբում են
ու մեղքալու տեղակ՝ մեղկում
բոլոր բոլոր նրանցից
ովքեր զուգարանում քաքում են
մինչդեռ կարող էին կարդալ
ովքեր ուտում են քաքելու համար
ովքեր քաքում են ուտելու համար
ովքեր ծնվել են ուտելու և հետևաբար քաքելու համար
ովքեր կարող էին ինչ-որ բան անել
բայց փոխարենը նախընտրեցին ծնվել ու շարունակել անել նույն բանը մեկ այլ ուղղությամբ
աշխարհում տիրող քաոսից
որն ակառավարելի է
բայց որը կառավարելու համար բազում բորխեսներ խելագարվեցին
բոլոր նրանցից ովքեր այդ պայքարում հայտնագործեցին հեծանիվն ու հետները տարան մեկ այլ մակարդակ
բոլոր մակարդակներից
որոնց սիրելիս անվանում է կյանք
ու երկրպագում յուր անձը
նրանից
որ կարծում է թե գտել է կյանքին հաղթելու բանալին
ու իրեն նվիրել է հայրենաբաղձությանը
էլի
էլի շատ բաներից կարող էի ներողություն խնդրել
հատկապես նրանցից ովքեր սիրում են ներողության տեղակ ներեղություն խնդրել կամ հակառակը
բայց ժամը հնչում էր գնալու
ու ստիպված էի ներողություն խնդրել
որ եկել է գնալւ ժամանակը