Թրամփը ժողովրդականությամբ գրեթե հավասարվել է Քլինթոնին


09:00 , 16 սեպտեմբեր, 2016

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին և նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնին գործնականում նույնչափ ընտրողներ են աջակցում: Այսպիսին են Fox News հեռուստաալիքի անցկացրած համազգային հարցման արդյունքները:

2016 թ. նոյմեբերին ընտրություններում Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 40%-ը, Քլինթոնի օգտին՝ 41%-ը:

Լիբերտարիանական կուսակցության թեկնածու Գերի Ջոնսոնը ստացել է հարցվածների 8%-ի աջակցությունը, «կանաչների» թեկնածու Ջիլ Սթեյնը՝ 3%-ի: