Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով


06:11 , 16 սեպտեմբեր, 2016

Image resultԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում բրիտանական դեսպանատունը հայտարարել է, որ ուրբաթ փակվելու է անվտանգության նկատառումներից ելնելով։

Այդ մասին նշված է դեսպանատան թվիթերյան էջում։ Ինչպես և Թուրքիայում օտար երկրների ներկայացուցչությունների մեծ մասի դեպքում է, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը փակվել է մուսուլմանական Կուրբան բայրամ (սեպտեմբերի 12-15) տոնի ժամանակ։

Մինչ այդ գերմանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Թուրքիայում մինչև շաբաթվա ավարտ փակվելու են Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները՝ կապված ակնկալվող ահաբեկչությունների մասին ստացված տեղեկությունների հետ։