Աշխարհի մի շարք երկրներում արգելված է մետրոներում փակցնել «Ելք չկա» գրությունը


04:07 , 16 սեպտեմբեր, 2016

Աշխարհի մի շարք քաղաքակիրթ երկրներում արգելված է մետրոներում փակցնել «Ելք չկա» (ВЫХОДА НЕТ, NO EXIT) գրությունը: Դրանք փոխարինվում են «Ելքը հակառակ կողմից» կամ «Ելքն այն կողմում է» գրություններով:
Ընդունված է կարծել, որ ինքնասպանության մղումներով մետրո եկած մարդիկ, կարդալով «Ելք չկա» գրությունը և գտնվելով ծանր հոգեբանական վիճակում, ավելի են համոզվում իրենց կայացրած որոշման մեջ: