21:33 , 16 սեպտեմբեր, 2016
Armsport.am-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլում «Ֆեյենորդից» իր թիմի կրած նվազագույն հաշվով պարտությունը:
«Դժգոհ եմ: Գոլ ընդունեցինք այն պահին, երբ արժանի չէինք: Երկրորդ խաղակեսում ավելի լավ հանդես եկանք, քան առաջինում:
Երկրորդ խաղակեսում ամեն ինչ մեր հսկողության տակ էր: Կրկնակի անհաջողություն է, քանի որ գոլի դրվագում խաղից դուրս վիճակ կար:
Եվրոպա լիգայում մենք այնպիսի թիմ ենք, որին բոլորը ցանկանում են հաղթել»,- մասնագետի խոսքն է մեջբերել «BT Sport»-ը: