18:36 , 17 փետրվար, 2013
1490թ.-ի ֆրանսիական ձեռագրում պատկերված մանրանկարում Երուսաղեմի փաստացի կառավարիչ կոմս Բալիան դ′Իբելինը մեկ և կես ամսվա համառ պայքարից հետո «պատվավոր պայմաններով» քաղաքը հանձնում է մահմեդականների առաջնորդ Սալահ ադ Դինին (1187թ.):
Շատ հետաքրքիր է նրանց երկխոսության վերջին հատվածը.
- Ի՞նչ է քեզ համար Երուսաղեմը (Բալիան դ′Իբելին):
- Ոչինչ… ինչպես և ողջ աշխարհը(Սալահ ադ Դին):
Հ. Գ. Բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն առաջնորդներից մեկը մեզ մտածելու մեծ առիթ է տվել: Ինչքան լավ կլիներ, որ բոլոր նվաճողները, ծայրահեղականները, աթոռակռիվ տվողները մտածեին Սալահ ադ Դինի արտահայտության մասին...