Սմբուկը նպաստում է երկարակեցությանը


20:15 , 15 սեպտեմբեր, 2016

Картинки по запросу ՍմբուկՎերջին հետազոտությունների համաձայն՝ առողջությանը նկատելի օգուտ է բերում սովորական սմբուկի կանոնավոր օգտագործումը: Եզակի հատկությունների և արտակարգ օգտակարության շնորհիվ այն ստացել է «երկարակեցության բանջարեղեն» անվանումը։

Սմբուկի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, որը հատկապես կարևոր է երեխաների և հղի կանանց համար: Կալիումի բարձր պարունակության շնորհիվ այն շատ օգտակար է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար:

Բացի այդ՝ սմբուկն ընդունակ է ազդելու ճարպերի ճեղքման գործընթացի վրա, այսինքն՝ օգնում է նիհարելու և պահպանելու օպտիմալ թթվա-հիմնային և աղային հավասարակշռությունը: