ՀՀ քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել Մակաո


19:26 , 15 սեպտեմբեր, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել Մակաո և հակառակը:

ՀՀ ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: 

«ՀՀ քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության Մակաո շրջանի քաղաքացիներն ազատվում են փոխադարձաբար մուտքի արտոնագրից»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Քոչարյանը՝ ասելով, որ օրենքը ուժի մեջ է 365 օրում ոչ ավել քան 90 օր գտնվելու պայմանով, իսկ եթե ուսման նպատակով հարկավոր են ավելի շատ օրեր, կգործեն այլ ընթացակարգեր: