Համացանցում գտել են աշխարհի ամենասեքսուալ ուսուցչուհուն


19:18 , 15 սեպտեմբեր, 2016

Համացանցում քննարկում են ամերիկացի ուսուցչուհի Պատրիս Բրաունին, որն Instagram-ում տեղադրել է կիպ գրկող շրջազգեստով իր նկարը, հայտնում է The Independent-ը:

Շատ օգտատերեր նրան կնքել են աշխարհի ամենասեքսուալ ուսուցչուհի անունով, սակայն ոմանք էլ քննադատել են նրա «անտեղի հագուստը», քանի որ լուսանկարն արվել է դպրոցում, որտեղ Բրաունը դասավանդում է 9-10 տարեկան երեխաների:

«Ուսուցչուհին հիանալի տեսք ունի, սակայն այդ կերպարը համապատասխան չէ դասարանում աշխատելու համար: Բանը նրա կազմվածքը չէ կամ մաշկի գույնը»,- գրել է nihlistgoddess անունով օգտատերը:

Մեկ ուրիշն էլ գրել է. «Տպավորիչ կազմվածքով սևամորթ կանայք անմիջապես ենթարկվում են քննադատության և սեքսուալիզացման»: