18:38 , 15 սեպտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյին և գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին։
Կարեն Միրզոյանը ողջունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի ներկայացուցիչների այցը Արցախ և բարձր գնահատել կազմակերպության հետևողական գործունեությունը՝ ուղղված եվրոպական հանրության իրազեկվածության բարձրացմանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։
Կողմերը մտքեր են փոխանակել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։