17:19 , 15 սեպտեմբեր, 2016
Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի նոր պայմանագրով նրա հրաժարագինը կկազմի 500 մլն եվրո:
Բացի այդ, Ուելսի հավաքականի ավագի աշխատավարձը կբարձրացվի ու կհասնի Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսսիի մակարդակին,- տեղեկացնում է «The Guardian»-ը:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած երեք խաղում Բեյլը խփել է 2 գնդակ ու կատարել մեկ արդյունավետ փոխանցում: