Թրամփը խնդիր է ամբողջ աշխարհի համար. Մարտին Շուլց


15:40 , 15 սեպտեմբեր, 2016

Politinfo.org-ը գրում է.

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում հանրապետական Դոնալդ Թրամփը խնդիր կդառնա ամբողջ աշխարհի համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Թրամփը խնդիր է ոչ միայն Եվրամիության, այլև ամբողջ աշխարհի համար»,- ասել է Շուլցը:

Նրա խոսքով՝ եթե Թրամփը հաղթի ընտրություններում, ապա «ակնհայտորեն անպատասխանատու մարդ» կհայտնվի այնպիսի վայրում, որտեղ անհրաժեշտ է առավելագույն պատասխանատվություն: