Հասկանալի է վարչապետի հանդեպ ժողովրդի վերաբերմունքը. շատ բան է անցել մարդկանց գլխով


11:21 , 15 սեպտեմբեր, 2016

Հասկանալի է վարչապետի հանդեպ ժողովրդի վերաբերմունքը. շատ բան է անցել մարդկանց գլխով:
Սակայն ուշադիր զննելով այդ վերաբերմունքը՝ ակամա գալիս եմ նաև այն մտքին, որ մարդիկ ոչ միայն չեն հավատում բարեփոխումներին, այլև ենթագիտակցական ոլորտում չեն ուզում, որ այդ փոփոխությունները լինեն: Պատճառներից մեկը կարծում եմ հետևյալն է․ ժամանակի ընթացքում մարդիկ վարժվել են այս ճահճին, իսկ փոփոխությունները ցնցում կբերեն, մինչդեռ մարդն ունի իներտություն, որը դրսևորվում է փոփոխություններին ակամա դիմակայելու չգիտակցված բնազդով: Այդ չգիտակցված դիմակայության աստիճանը կախված է ապրած անելանելության վիճակի տևողականությունից:

Այնպես որ ազգային վերափոխման ձգտողները հարկադրված են լուծելու այս մեծ խնդիրը ևս...