11:40 , 23 մարտ, 2012
Ադրբեջանական բանակի շարքայինը կախվել է։ Այդ մասին տեղեկացնում է Qafqazinfo ադրբեջանական կայքը։ Ըստ նույն աղբյուրի՝ Յադըմլիի շրջանից զորակոչված զինվորը երեք ամսից պիտի զորացրվեր: Դեպքը տեղի է ունեցել Կախի շրջանի զորամասերից մեկում: Հետաքրքրականն այն է, որ ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ զոհի անունը դեռևս չի հրապարակվել: