07:55 , 15 սեպտեմբեր, 2016Հաճախ ժպտացեք, քանի որ ժպիտը հաջողության գրավականն է: Որպեսզի ձեր ատամները ճերմակ լինեն և ցանկանաք ավելի հաճախ ժպտալ, գոյութուն ունի մի հիանալի միջոց:
Օգտագործեք քրքում ատամների անթերի մաքրման և սպիտակեցման համար: Չնայած, որ այս համեմունքն ունի վառ դեղին գույն, այն հիանալի արդյունք է տալիս. հեռացնում է ատամնափառը, սպանում է բերանի խոռոչի մանրէները, ատամների էմալին հիանալի տեսք է հաղորդում:
Սա բնական միջոց է, այն չի պարունակում նյութեր, որոնք բարակեցնում են էմալը կամ քայքայում են լնդերը: Մեկ շաբաթ անընդհատ այս միջոցն օգտագործելուց հետո Դուք կտեսնեք արդյունքը:

Բաղադրիչներ
Պատրաստման և օգտագործման եղանակը
1․ Լավ խառնեք համեմունքը ջրի կամ ձիթայուղի հետ: Մի փոքր քսեք այդ զանգվածից ատամի խոզանակի վրա և մաքրեք ատամները:
2․ Մաքրելուց հետո ևս 3-5 րոպե այդ խառնուրդը պահեք բերանում: