Վերջին կես տարում ծնված երեխաների մոտ գերակշռում են Նարե և Դավիթ անունները


22:52 , 14 սեպտեմբեր, 2016

2016 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում ծնվել են Նարե անունով 420 և Դավիթ անունով 869 երեխաներ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նույն ժամանակահատվածում ծնված աղջիկների ամենատարածված անուններից են Նարեն, Մարիան, Մարիամը, Մանեն, Անգելինան, Անին, Մարին, Միլենան, Անահիտը և Էլենը: Տղաների մոտ ամենից շատ հանդիպում են Դավիթ, Նարեկ, Ալեքս, Տիգրան, Գոռ Արթուր, Սամվել, Էրիկ, Արման և Հայկ անունները:

2016 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում ծնվել է 18 667 երեխա: Այս թիվը 2015 թվականի համեմատ նվազել է 1.2 տոկոսով, իսկ 2014 թվականի համեմատ` 4.2 տոկոսով: