5 միֆեր Երկիր մոլորակի և Տիեզերքի մասին, որոնց հավատալ չի կարելի


23:25 , 14 սեպտեմբեր, 2016

1. Արևը դեղին է

Եթե նայեք ցերեկվա արեգակին, ապա այն դեղին գույնով կերևա Ձեզ, սակայն լույսը, որն իրականում այն տալիս է, սպիտակ է:

Երկրի մթնոլորտն է, որ հայտնվելով Ձեր աչքերի և Արեգակի միջև, ստիպում է վերջինիս դեղին երևալ:

Գազերը բեկում են լույսը Ռայլեի անկանոնությամբ, ինչն էլ ստիպում է երկնքին կապույտ երևալ և մայրամուտներին՝ նարնջագույն կամ կարմիր:

 2. Սահարան աշխարհում ամենամեծ անապատն է

 Ոչ բոլոր անապատներն են տաք և ավազով լի: Դրանց գլխավոր հատկանիշները չորությունն ու անբարենպաստությունն են: Անտարկտիկան համապատասխանում է այս հատկանիշներին, քանի որ տարվա ընթացքում տեղումների քանակն ընդամենը երկու մատնաչափ է լինում և ունի ցամաքային շատ քիչ կենդանիներ:

5,4 միլիոն քառակուսի մղոնը եթե համեմատենք Սահարայի 3,6 քառակուսի մղոն տարածքի հետ, ապա կարող ենք վստահաբար ասել, որ Աշխարհի ծայրամասը համեմատաբար շատ ավելի մեծ է:

 3. Չինական մեծ պատը մարդու կողմից կառուցված միակ շինությունն է, որը երևում է Տիեզերքից

Ոչ, այն մարդու կողմից կառուցված միակ շինությունը չէ, որը երևում է Տիեզերքից: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք հաշվարկում՝ Երկրից հետո որտեղից է սկսվում Տիեզերքը:

Միջազգային տիեզերական կայանից 250 մղոն վերևից նայելիս երևում են պատը և շատ ու շատ այլ կառույցներ: Իսկ ահա Լուսնից Դուք չեք կարող տեսնել ընդհանրապես ոչ մի բան, միայն քաղաքային աղոտ լույսեր:

 

 4. Կայծակը նույն տեղը երկրորդ անգամ չի զարկում

Կայծակը, ընդհակառակը, կարող է երկու անգամ հարվածել: Որոշ վայրերում, ինչպիսին Նյու Յորքի երկնաքերերից մեկն է, կայծակը տարվա ընթացքում հարվածել է 100 անգամ:

 

5. Էվերեստն աշխարհում ամենաբարձր լեռն է

Աշխարհի ամենաբարձր լեռը, տեխնիկական հաշվարկով, Էվերեստը չէ:

Այն ամենաբարձրն է ծովի մակարդակից, բայց եթե խոսենք հենց լեռան սեփական բարձրության մասին, ապա ամենաբարձրը Հավայան կղզիներում գտնվող Մաունա Կեա գագաթն է:

Էվերեստը ծովի մակարդկակից ունի 29.035 ոտնաչափ բարձրություն, իսկ Մաունա Կեան՝ ընդամենը 13,796: Սակայն վերջինս 19,700 ոտնաչափ բարձրություն ունի Խաղաղ օվկիանոսից հաշված: Դրա համարյա կեսն ընկղմված է ջրի տակ:

Այսպիսով, Մաունա Կեայի ընդհանուր բարձրությունը 33,500 ոտնաչափ է՝ մոտավորապես մեկ մղոն ավելի բարձր, քան Էվերեստինը: