Էդվարդ Սնոուդենը նկարահանվել է Փիթեր Գաբրիելի հոլովակում


21:40 , 14 սեպտեմբեր, 2016

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը նկարահանվել է բրիտանացի երաժիշտ Փիթեր Գաբրիելի տեսահոլավակում: The Veil երգի հոլովակը Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմից է, որը հրապարակված է YouTube-ում:

Իր հայտարարությունում Գաբրիելը նշել է, որ Սնոուդենի բացահայտումը ցնցել է աշխարհը և հստակորեն հասկանալ է տվել, ինչու է «մեզ պետք ինչ-որ ձևով հետևել նրանց, ովքեր հետևում են մեզ»: Այդ մասին հայտնում է Rolling Stone-ը:

Երաժշտի խոսքերով` անվտանգությունը ծայրահեղ անհրաժեշտ է հաճախակի ահաբեկչությունների ֆոնի վրա, սակայն այդ հարցին չի կարելի մոտենալ անպատասխանատու և անվերահսկելի:

Ինչ վերաբերվում է երգին, ապա այնտեղ կան այսպիսի խոսքեր. «Ինչ-որ մեկը քեզ անվանում է հայրենասեր, ինչ-որ մեկը քեզ անվանում է լրտես, ամերիկացի հերոս կամ դավաճան` արժանի մահվան»: