Գազալցակայաններում մեզ խաբո՞ւմ են, թե՞ մեր գազաբալոններն են առաձգական կամ ռեզինից


00:55 , 17 փետրվար, 2013

Վերջին մի քանի տարիներին՝ մեքենաներիս վրա գազաբալոնային համակարգ տեղադրելուց հետո, միշտ մոտս հարց էր առաջանում, ինչ է նշանակում 1.1 բալոն, կամ 1.6 բալոն, այդ հարցը տվել էմ գրեթե բոլոր գազալցակայանների աշխատողներին, ոչ մեկ այդպես էլ չկարողացավ պատասխանել: Նույնիսկ սկսեցի փնտրել համացանցում, ոչ մի արդյունք, վերջապես մի անգամ մի վարորդ պապիկ բացատրեց, որ այդ 1.1 բալոնը 11 խորանարդն է, ուղղակի առաջ՝ «սովետի» ժամանակ, երբ գազալցման չեկ էին տալիս, վրան 11 խորանարդը գրվում էր 1.1, այդպես էլ մեր մեջ մնաց այդ արտահայտությունը: Մի խոսքով` անցնենք առաջ: Ժամանակին, երբ չկային այսպես կոչված ավտոմատացված «դիսպենսերները»,մենք գազ լցնելիս 1 խորանարդի համար վճարում էինք 200 դրամ և 500 դրամ գազալցնողին տալիս էինք «թեյավճար» անվանումով կաշառք: Արդյունքում 1.1 բալոնով վերազինված մեր ավտոմեքենաների լրիվ լիցքավորման համար մեր գրպանից պակասում էր 2200 դրամ, դրան գումարած 500 դրամ: Հետո հայտնվեցին ավտոմատացված սարքավորումները, և բոլոր գազալցակայաններն հայտարարություն փակցրեցին, «առանց թեյավճարի», մենք էլ ուրախացանք, թե անիմաստ 500 դրամ վճարելուց պրծանք: Բայց: Լավ մի բան էլ բացատրեմ, ենթադրենք գազաբալոնը 1.6 է, կամ 16 խորանարդ, դա նշանակում է, որ տարողությունը 80 լիտր է և 16 խորանարդ գազ տեղավորվում է 20°C Ջերմաստճանի և 200ՄՊԱ ճնշման պայմաններում: ՀԻմա գալիս ենք գազալցակայան գինը գրված է 1Մ խորանարդը 170 դրամ: Լիցքավորում ենք այսպես ասած 1.6 բալոնը գինը կազմում է 3750 դրամ: Ո՞Վ կարող է բացատրել, այդ թիվը ոնց ստացվեց: Պարզ հաշվարկով պիտի կազմի 2720 դրամ: Բացի դա էլ մեր մոտ գազի ջերմաստիճանը երբեք 20-ին մոտ չի լինում: Կա՞ մարդ որ կարող է այս հանելուկի լուծումը գտնել: Ինձ միայն մնում է երկու եզրահանգման գալ` կամ մեր գազաբալոններն են առաձգական, կամ մեզ խաբում են, մենք չենք իմանում: Եթե իրոք կան մարդիկ, որ գտնում են հաշվարկներիս մեջ սխալ եմ, թող գրեն, ուղղեն, շատ ուրախ կլինեմ՝ վերջնականապես հասկանալու համար: