14:30 , 17 փետրվար, 2013
Պատահում է, երբ դավաճանում են մի մարդու, ում դեռ շարունակում են սիրել: Այդ դեպքում մեղքի զգացումն անտանելի է և հանգիստ չի թողնում: Ինչպե՞ս դուրս գալ այդ իրավիճակից, ի՞նչ անել:
Եթե նման դեպք է պատահել ձեր կյանքում, առաջարկում ենք Փենսիլվանիայի համալսարանի ավագ փորձագետ, սոցիալական հոգեբանության մասնագետ, դոկտոր Սարա Լիբերմանի «դեղատոմսը»:
Առաջին. պետք է հաշտվել այդ փաստի հետ, քանի որ անցյալն անհնարին է փոխել: Իհարկե պետք չէ, անգամ` չի կարելի ձևացնել, թե ոչինչ չի պատահել. նման պահվածքը ոչ մի խնդիր չի լուծում, այն միայն փախուստ է իրականությունից, այն էլ` ժամանակավոր: Այնպես որ, ավելի լավ է ընդունել դավաճանության այդ փաստը: Այսպիսով, ինքներդ ձեզ պետք է ընդունեք` ինչպիսին որ կաք, նույնիսկ այդպիսի արարքից հետո: Դժվար է, բայց` հարգանքի արժանի:
Երկրորդ. անհրաժեշտ է հասկանալ արարքի պատճառը: Յուրաքանչյուրի մոտ դավաճանության պատճառները տարբեր են: Բայց դուք գիտեք, և գիտեք շատ լավ, թե ով է մեղավորը: Մարդիկ շատ հաճախ իրենք իրենց նույնիսկ չեն խոստովանում և, հետևաբար, չեն ընդունում (կետ առաջին) պարզ բաներ. հայելիում իրենց ավելի նրբակազմ և գեղեցիկ են տեսնում, սովոր են անհաջողություններում մեղադրել ուրիշների, ում նկատմամբ պահանջները շատ ավելի բարձր են, քան սեփական անձի նկատմամբ, կամ մշտապես «աշխատող» պատճառաբանություն են «անբարենպաստ հանգամանքները»: Ըստ հոգեբանի` սա ամենավատ և խուսափողական վարկածն է, որից, խորհուրդ է տրվում, հնարավորինս հեռու մնալ:
Ի վերջո, ինչու՞ տեղի ունեցավ այդ դավաճանությունը: Պատասխանել այդ հարցին հնարավոր է միայն հետագա կյանքի հարցում անխուսափելի մի ընտրություն կատարելիս. կամ հասունացել է կյանքի կտրուկ փոփոխության անհրաժեշտությունը, կամ պահն է սիրելիի հետ ձեր հարաբերություններում ստատուս քվոյի արժեքը վերաիմաստավորելու և ամուր պահպանելու: