15:37 , 14 սեպտեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը անհայտ խմբի կողմից Տաշիրի անտառտնտեսության Տաշիրի անտառպետության 8-րդ քառակուսու 2-րդ անտառամասում կատարվել էր ապօրինի ծառահատում, որը սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ ժամը 9.00-ի սահմաններում, հայտնաբերվել է Տաշիրի անտառտնտեսության Տաշիրի անտառպետության թիվ 1 պահաբաժնի աշխատակցի կողմից:
ՀՀ ԳՆ «Հայանտառ»ՊՈԱԿ-ից տեղեկացում են, որ ապօրինի ծառահատման դեպքն արձանագրելուց անմիջապես հետո Տաշիրի անտառտնտեսության ողջ տարածքում աշխատակիցները կատարել են շուրջօրյա հսկողություն, և սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը՝ ժամը 00.30-ի սահմաններում, Տաշիրի անտառտնտեսության աշխատակիցների օպերատիվ գործողությունների արդյունքում գողության հերթական փորձի ժամանակ հայտնաբերվել են անտառագողերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ