ՈւԵՖԱ-ն նոր նախագահ ունի


15:05 , 14 սեպտեմբեր, 2016

2403733_w2Araratnews.am-ը գրում է.

Ինչպես արդեն հաղորդել էինք, ՈՒԵՖԱ-ի նախագահ  ֆրանսիացի Միշել Պլատինին այսօր հրաժարական է տվել: Այդ պաշտոնում նրան փոխարինել է  48-ամյա Ալեքսանդր Չեֆերինը Սլովենիայից: Այդ մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Աթենքում այսօր կայացած ընտրությունների ժամանակ  Ալեքսանդր Չեֆերինը 42 ձայն է վաստակել, իսկ նրա միակ մրցակից Միխայել վան Պրաագը (Նիդերլանդներ)՝ 13:

Ալեքսանդր Չեֆերինը ծնվել է Լյուբլյանայում՝ 1967թ. հոկտեմբերի 13-ին։ Նա Լյուբլյանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է, աշխատել է ընտանեկան իրավաբանական ընկերությունում, միաժամանակ  հատուկ հետաքրքրություն է դրսեւորել պրոֆեսիոնալ մարզիկների եւ մարզական ակումբների նկատմամբ: Հետագայում նա ստանձնել է ընկերության տնօրենի պարտականությունը։

Չեֆերինը լավ տիրապետում է անգլերեն եւ իտալերեն լեզուներին։ 2011թ. ընտրվել է Սլովենիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ, ինչպես նաեւ եղել է ՈՒԵՖԱ-ի իրավական հանձնաժողովի երկրորդ եւ երրորդ փոխնախագահ։