«Սինգապուրացավ» հայկական ոճով


16:00 , 14 սեպտեմբեր, 2016

Image result for Մկրտիչ Մինասյան«Սինգապուրացավ»՝ հայկական ոճով

Մի քանի օր է` սոցիալական ցանցերում ակտիվ շրջանառվում է «Հայաստանը Սինգապուրի վերածելու» առեղծվածային թեզը: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հայտարարեց, որ նոր վարչապետը Հայաստանը դարձնելու է Սինգապուր:

Կարծում եմ` իշխանությունում քիչ չեն Մինասյանի նման մարազմատիկ դեմքերը, ովքեր օրվա ընթացքում տարբեր, չհիմնավորված հայտարարություններ են անում: Այստեղ զավեշտալին այն է, որ հանրության մի ստվար զանգված առանց թեմային տիրապետելու սկսեց վերլուծել այդ միտքը` վերագրելով նոր վարչապետին:

Թե ինչ կլինի ապագայում, այլ հարց է, կանխագուշակումներ անելն էլ անշնորհակալ երևույթ է, բայց ծիծաղելի է, որ մարդիկ ինչ-որ թեմայով վերլուծություններ գրելուց առաջ չեն էլ փորձում ճշտել տեղեկատվության հավաստիությունը:
Ո՞վ է Մկրտիչ Մինասյանը, ի՞նչ կշիռ ունի վերջինիս կարծիքը: Մկրտիչ Մինասյանը վաղուց համալրված է ժամկետնանց գործիչների շարքում, ում հայտարարությունները լավագույն դեպքում իրենց հարևանների տեսակետներն են արտահայտում: Ավելի շուտ կարելի է հավատալ, որ Հայաստանն արդեն վերածվել է Սինգապուրի, քան Մկրտիչ Մինասյանի կարծիքները համարել վարչապետի պաշտոնական տեսակետ: