Հենրիխ Մխիթարյանը շարքից դուրս է մնացել


13:28 , 14 սեպտեմբեր, 2016

Հենրիխ Մխիթարյանը շարքից դուրս է մնացելArmsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեխիայի ընտրանու հետ խաղում վնասվածք էր ստացել, սակայն հասցրել էր ապաքինվել՝ մասնակցելով մանչեսթերյան դերբիին:

«The Times»-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում հայ ֆուտբոլիստի վնասվածքը զգացնել է տվել:

Պարբերականը հաղորդում է, որ Մխիթարյանը խորացրել է վնասվածքը և մոտավորապես 10 օրով կբացակայի:

Ըստ ամենայնի՝ նա չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա 3 հանդիպումներին «Ֆեյենորդի», «Ուոթֆորդի» և «Նորթհեմփթոն Թաունի» հետ: